Տարածաշրջան08:30, 16 Ապրիլ 2013
Թուրքիայի Դերիք շրջանի վերջին հայ «մոհիկանները»

Թուրքական «Սի էն էն թուրք» լրատվական ծառայությունն անդրադարձել է Մարդին նահանգի Դերիք շրջանում բնակվող հայերին` Յուրշալին-Նաիֆ Դեմիրջի զույգին: Նրանք իրենց կրոնական ծիսակատարությունները կատարում է շրջկենտրոնում գտնվող հայկական սուրբ Գևորգ եկեղեցում: Նաիֆը և կինը` Յուրշալին Դեմիրջին, այժմ Դերիքում բնակվող միակ հայերն են, որտեղ մինչև 1915 թվականին բնակվելիս է եղել 1900 հայ: Յուրշալին ու Նաիֆը հայրենի բնակավայրը լքելու միտք անգամ չունեն:
65-ամյա Նաիֆ Դեմիրջին, որն իր երկաթագործի մասնագիտության շնորհիվ վաստակել է տեղի բնակչության սերը, պատմել է, որ հայկական եկեղեցու պատմությունը սկսվում է 1650-ականներից: Մինչև 1915 թվականը եկեղեցում կանոնավոր կերպով պատարագներ են մատուցվել, 1957-ին այն վերածվել է ախոռի, քանի որ ծեսերին մասնակցող չէր մնացել: Ավելի ուշ համայնքը 5.200 լիրա գումար հավաքելով գնել էր սեփականության իրավունք, և վերանորոգումից հետո եկեղեցին կրկին բացել էր իր դռները հավատացյալ հոտի առաջ:
Նաիֆ Դեմիրջին, նշելով, որ իրենք ամեն կիրակի աղոթում են և հետևում եկեղեցու վիճակին, պատմել է. «Մեր հոգևորականների խմբերը տարին մեկ- երկու անգամ ավտոբուսներով գալիս են Ստամբուլից, պատարագ են մատուցում: Իսկ շրջանի ժողովրդից գոհ ենք, որևէ խտրականություն չեն դնում, մեզ էլ լավ են վերաբերվում: Մերոնցից մարդ չի մնացել այս կողմերում: Բոլորը կամ արտերկիր են գնացել, կամ էլ այլ վայր են տեղափոխվել: Մենակ մենք ենք մնացել: Մենք էլ մինչև կյանքի վերջ այստեղ ենք մնալու: Եթե մահանամ կամ գնամ այստեղից, բա եկեղեցուն ո՞վ տիրություն կանի: Ամեայն
հավանակնությամբ ոչ ոք հոգ տանի: Ամեն շաբաթվա վերջում Դերիք այցելողները անպայման եկեղեցին տեսնելու ցանկություն են հայտում: Ես էլ ամեն շաբաթ, կիրակի եկեղեցու բանալիները վերցնելով` բացում եմ եկեղեցու դռները հյուրերի առաջ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |