Տարածաշրջան13:31, 18 Ապրիլ 2013
Աթիլլա Քարթ. «Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինյալներ են տեղափոխվում Սիրիա»

Թուրքիայի ընդդիմադիր
«Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Աթիլլա Քարթը կառավարությանը
հարց է ուղղել, թե ինչու է Անկարան ստանձնել Սաուդյան Արաբիայի ու Քաթարի
ներկայացուցչության դերը Սիրիայում ընթացող բախումներում:
Ըստ «CNNTurk» լրատվականի`
ընդդիմադիր պատգամավորն այդ հարցը բարձրացրել է խորհրդարանում հրավիրած մամուլի
ասուլիսի ժամանակ: Աթիլլան տեղեկացրել է, որ Թուրքիայի օդային տարածքն
օգտագործվում է ինքնաթիռներով զենք ու զինված խմբավորումներ տեղափոխելու նպատակով:
Հավելյալ նշել է, որ այդ մասին վկայող փաստաթղթեր ունի ձեռքի տակ:
«Թուրքիայի օդային
տարածքը օտարերկրյա զինված ուժերի կողմից օգտագործելու առաջ բացելը և Սիրիայում
ընթացող քաղաքացիական պատերազմում փաստորեն կողմի կարգավիճակում հայտնվելը բերում
է նրան, որ խախտվում է Թուրքիայի սահմանադրության 92-րդ հոդվածը»,- պարզաբանել է
ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |