Տնտեսական08:25, 18 Ապրիլ 2013
Թուրքիան կդառնա տարանցիկ գոտի հյուսիսիրաքյան նավթի արտահանման համար

Հյուսիսային
Իրաքի տարածքից դեպի Ջեհյան ձգվող նավթատարի կառուցման աշխատանքների 80 տոկոսն
արդեն կատարված է: Այս մասին տեղեկացնող թուրքական լրատվամիջոցները նշում են, որ
նավթամուղը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: Այդ
տեղեկությունը հաստատվել է նաև թուրքական պաշտոնական շրջանակաների կողմից:
Բանն
այն է, որ Քերքուից արտահանվող նավթը Թուրքիայի տարածքով դուրս կբերվի
համաշխարհային շուկա: Այն գտնվելու է Իրաքյան Քուրդիստանի (Էրբիլ) վարչակազմի
հսկողության տակ և ընթանալու է Թուրքիայի հետ գործակցության պայմաններում: Սա մեծացնում
է Թուրքիայի` որպես տարանցիկ գոտու կարևորությունը:
Նշվում
է, որ մինչև խողովակաշարի անցկացման ավարտը էներգակիրները կարտահանվեն ցամաքային
ճանապարհով: Նախկինում Էրբիլը այդ հարցում գործակցում էր Բաղդադի հետ, սակայն ի
հայտ եկած տարաձայնությունների հետևանքով դադարեց շարունակություն ունենալուց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |