• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:42, 18 Ապրիլ 2013

Հաթեմ Ջաբբարլը. «Թուրքիան ի՞նչ է անելու»

Հաթեմ Ջաբբարլը. «Թուրքիան ի՞նչ է անելու»

Եվրասիայի անվտանգության և ռազմավարական հետազոտություններ կենտրոնի նախագահ ազգությամբ թուրք Հաթեմ Ջաբարլըն հոդված է հրապարակել, որում խոսում է թուրք-հայկական հարաբերությունների  վիճակի, 2015 թվականին հայոց Ցեղասպանության 100 ամյակի դեմ համարժեք քայլեր ու ռազմավարություն մշակելու մասին և կառավարությանը կոչ է արվում  գործնական քայլերի դիմել:

 Մեղադրելով իշխանություններին անգործության մեջ` նա ասել է. «Ինչպիսի՞ն է լինելու ԱԶԿ-ի` (Արդարություն և զարգացում կուսակցություն)  մոտեցումներն ու վարած քաղաքականությունը  2015 թվականին հայերի այսպես կոչված ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին վերաբերյալ: Պետությունն ի՞նչ պարտականություններ է   դրել Արտաքին գործերի նախարարության և Թուրքական պատմագիտական խորհրդի վրա: Իրականում կարելի է նույնիսկ ենթադրել, թե ինչպիսի կեցվածք են ունենալու այս երկու կառույցները»:

Այնուհետև Ջաբբարլըն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ազդեցությանը թուրք- ադրբեջանական հարաբերությունների վրա, ասել է . «Վերջին տարիներին Թուրքիան, մի քանի անգամ փորձելով կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, լուրջ անհամաձայնություններ և նույնիսկ ճգնաժամ ունեցավ Ադրբեջանի հետ:

Թուրքիան մեծ պետություն է և կարող է Ադրբեջանի արձագանքները հաշվի չառնելով` Հայաստանի հետ փոխզիջումային ճանապարհով հարաբերությունները կարգավորել: Բայց դրանից Հայաստանի ու հայկական սփյուռքի թշնամությունը չի նվազի Թուքիայի նկատմաբ»:

 Ջաբբարլըն համոզմունք է հայտնել, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, եթե նույնիսկ Թուրքիան նրա բոլոր պայմանները ընունի:

Նա, ևս մեկ անգամ Թուրքիայի կառավարությանը վճռական գործողությունների անցնելու կոչ անելով, ասել է, որ եթե Թուրքական կառավարությունը շարունակի թույլ տալ ներկա իրավիճակի շարունակությունը, ապա մի օր էլ կարող է ներողություն խնդրել չկատարած հանցանքի համար:

Նա մասնավորապես ասել. «Վերջին տարիներին Թուրքիայում հայերի տեսակետները պաշտպանող այնքան հավաքներ են անցկացվել ու այնքան տեղեկատվություն է ներհոսել, որ մտավորականությունը երկու մասի է բաժանվել: Մտավորականների նախաձեռնած «ներողության արշավը» դրա վառ ապացույցն է:

 Եթե մի երկրի վարչապետը կարող է թուրքականությունը ոտքի տակ առնել, եթե մի երկրի ներքին գործերի նախարարը 40 տարի ահաբեկիչ անվանվող ՔԲԿ-ի անդամներին  կարող է զինյալ անվանել, եթե կառավարությունը կարող է նախարարությունների ու պետական կառույցների անուններ դիմացից հանել Թուրքիայի հանրապետություն (ԹՀ) ձևակերպումը և լուրջ քննադատությունների չարժանանալ, ապա եթե Էրդողանը 2015 թվականին գնա Հաըաստան և ծաղկեպսակ դնի այսպես կոչված Ցեղասպանության հուշարձանին ու հայերից ներողություն խնդրի, նույնիսկ դա չի կարող անկեղծ լինել:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}