Տարածաշրջան07:00, 20 Ապրիլ 2013
Երկրաշարժ` Թուրքիայում

Թուրքական «Հաբերգազեթե» լրատվական կայքի տեղեկացմամբ`
Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա
ցնցման ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4 բալ: Նախնական
տեղեկություններով` երկրաշարժից մարդկային ու նյութական կորուստներ չկան:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության սեյսմիկ կենտրոնի տվյալների համաձայն` երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերին: Ցնցումները զգացվել են հարևան շրջաններում ևս:
Նշենք, որ Քահրամանմարաշը հայոց պատմական Մարաշն է, որը մի շարք այլ հայկական բնակավայրերի ճակատագրին է արժանացել` ենթարկվելով անվանափոխության: Այդ շարքից է նաև Այնթափը, որն այժմ վերանվանված է Գազիայնթեփ (հաղթող Այնթափ), Ուրֆան, որը դարձել է Շանլըուրֆա (փառապանծ Ուրֆա): Հայկական նախկին բնակավայրերի անունների փոփոխության գործընթացը սկսվել է դեռ Էնվեր փաշայի` 1914 թ. արձակած հրամանից, որով բոլոր նահանգապետերին կարգադրվում էր փոխել թուրքական հնչողություն չունեցող տեղանունները։ Հայ պատմաբանների մոտավոր հաշվարկներով` մինչև այժմ փոխվել է շուրջ 24.000 հայկական տեղանուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |