• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 03:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:47, 23 Ապրիլ 2013

Թե ինչու Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը

Թե ինչու Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը

Շվեցարիայի Լունդ համալսարանում դասախոսող պատմաբան, դոկտոր պրոֆեսոր Վահագն Ավետյանը հայտնի է իր «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» գրքով, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք հոդվածներով: Վերջինիս հետ թուրք լրագրող Մուրադ Քուսերին հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության և հայոց պահանջատիրության թեմայով:

Հնչեցված հարցերից ուշագրավ էր հատկապես այն, թե ինչու՞ Թուրքիան շարունակում է համառորեն հերքել ցեղասպանությունը: Ի պատասխան Վահագն Ավետյանը նշել է, որ Թուրքիան ունի Ցեղասպանության ճանաչումը մերժելու մի շարք պատճառներ: Եթե Թուրքիան ցեղասպանությունն ընդունի, ապա փոխհատուցման հարց կբարձրանա: Ըստ Ավետյանի` Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը գլխավոր արգելքը հենց փոխհատուցման

խնդիրն է: Թուրքիան գիտակցում է, որ Ցեղասպանության ճանաչումով նորանոր խնդիրներ են ի հայտ գալու: Դա դեռ պարզ երևում էր 1919-1920 թվականներին իրականացված դատական նիստերից:

«Ցեղասպանության մերժումը Թուրքիայում սկսվում է այն պահից, երբ սկսում են գիտացկել, որ այդ քայլերով Թուրքիան ճանապարհ կհարթի նորանոր խնդիրների համար: Եվ այս մերժողականությունը շարունակվում է մինչ այսօր: Եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա հնարավոր է, որ ծագեն սահմանային խնդիրների հետ կածված քննարկումներ»,- նշել է Ավետյանը:

Հայ պատմաբանը զուգահեռներ է անցկացրել նաև Ֆրանսիայի ու Թուրքիայի քաղաքակրթական մակարդակների միջև` օրինակ բերելու Ալժիրի հետ ունեցած ֆրանսիացիների խնդիրը:

«Ֆրանսիան էլ Ալժիրում է ոճիր իրականացրել: Դա ցեղասպանությո°ւն է, թե՞ ոչ, կարող է քննարկվել: Առավել ևս երկու-երեք շաբաթ առաջ Ֆրանիսան Ալժիրում կատարված դեպքերի համար ներողություն խնդրեց: Արևմուտքը նմանատիպ երևույթերի ընդունմանն առանձնակի վերաբերմունք է ցուցաբերում՝ գնահատելով այդ ամենը որպես պատվախնդրության հարց,- ընդգծու է Ավետյանը: - Ֆրանսիայի պարագայում այս ամենը շատ ավելի հեշտ էր: Ֆրանսիան կարող էր ներողություն չխնդրել, բայց առաջնորդվելով ֆրանսիացուն բնորոշ պատվախնդրությամբ, ի վերջո, ներողություն խնդրեց»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}