Քաղաքական13:48, 24 Ապրիլ 2013
Ֆրանսիայում իշխող կուսակցության ապրիլքսանչորսյան հայտարարությունը

Ֆրանսիայում իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ` կուսակցության գլխավոր քարտուղար Հարլեմ Դեսիրի ստորագրությամբ հայտարարության մեջ ասվում է, որ «Սոցիալիստական կուսակցությունը» կիսում է բոլոր հայ քաղաքացիների և հայկական ծագումով ֆրանսիացիների վիշտը:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ 1915 թվականին Օսմանյան ղեկավարության թողտվությամբ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Բայց ներկայիս Թուրքիայի ղեկավարությունն այս հարցում որևէ պատասխանատվություն չի ստանձնում: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ միայն ժողովուրդների միջև բարեկամության բարձրացմանն ուղղված քայլ կլինի, այլև կարևորություն կունենա Հայաստանի և Թուրքիայի միջև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |