Տարածաշրջան07:00, 27 Ապրիլ 2013
Տիեզերք է արձակվել թուրքական արբանյակ

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, առաջին անգամ
տիեզերք է արձակվել թուրքական արտադրության փոքրամասշտաբ սարք, որը պետք է
արբանյակային կապ ապահովի: «Turksat» ընկերության և Ստամբուլի տեխնիկական
համալսարանի համագործակցության արդյունքում նախագծված և արտադրված 34սմ
երկարությամբ և 4կգ կշռով արբանյակը տիեզերք է արձակվել Չինաստանի Ժինքուան քաղաքի
կայանից ապրիլի 26-ին:
«TÜRKSAT-3USAT» արբանյակը գործարկվելու է երկրի մակերևույթից 645 կմ հեռավորություն վրա գտնվող ուղեծրում: Չինաստանի Լոնգ Մարչ 2D հրթիռի հետ տիեզերք ուղարկված թուրքական արբանյակը Թուրքիայի օդային տարածքում հայտնվելու է օրական երկու-երեք անգամ, և համապատասխան սարքավորումներ ունեցող անլար կապի բաժանորդները կկարողանան օգտվել դրանից: Արբանյակի շահագործման ժամկետը սահմանվել է 3 տարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |