• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:16, 29 Ապրիլ 2013

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը դադարեցվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը դադարեցվել է

Թուրքական լրատվամիջոցների  տարածած տեղեկության համաձայն` դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու  շինարարությունը: Տեղում շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարս է մեկնել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Արդահան շրջանի պատգամավոր Էնսար Օղութի գլխավորած պատվիրակությունը:  Կարսում պատգամավորին զեկուցել են այն մասին, որ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի կողմից նախաձեռնված «Կանչի կենտրոն»  ստորաբաժանման աշխատակիցների թիվը կրճատվել է մինչև 20-ի, մինչդեռ հարյուրավոր մարդիկ են պետք արդյունավետ աշխատանքի համար: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կարսից արտագաղթը դադարեցնելու համար շատ կարևոր է մարդկանց զբաղվածության խնդիրն ապահովելը:

Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության վերաբերյալ Էնսար Օղուն իրազեկվել է, որ շինաշխատանքները մի քանի ամիս է, ինչ դադարեցվել են:

«Կովկասի դարպասը հանդիսացող այդ երկաթուղու  շինարարության դադարեցումը ցավալի է»,- նշել է թուրք պատգամավորը` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատկան մարմիններին կոչ անելով խնդրի լուծման համար մոտակա ժամանակները գագաթնաժողով հրավիրել և արագ ընթացքի մեջ դնել երկաթուղու շինարարությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ 2013 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնելու ծրագիրը ձախողվել է և փաստորեն արդեն կասկածելի է թվում, որ նույնիսկ 2014-2015 թվականներին դա հնարավոր կլինի իրականացնել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}