Քաղաքական09:45, 30 Ապրիլ 2013
Թուրքիայի խորհրդարանական կուսակցություններից «ԽԺԿ»-ն ցեղասպանություն բառն է կիրառել:

Թուրքական «Հաբերաքթուլ» լրատվական կայքի փոխանցմամբ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ-BDP)1915 թվականի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական կուսակցության հայտարարության մեջ ասված է. «1915-ին մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը հայ ժողովրդի աքսորով սկսվեց: Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ, սեփական անցյալի հետ հաշիվները մաքրել և մեծ դառնություններ կրած հայ ժողովրդից ներողություն խնդրել» :
ԽԺԿ-ի խորհրդարանական խումբը դեպքերը ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու առաջարկով է հանդես եկել: Ուսումնասիրության առաջարկի մեջ ցեղասպանություն արտահայտության փոխարեն կիրառվել է աքսոր բառը:
Առաջարկի մեջ նշվում է. « Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակվող և 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում ապրող հայ ժողովրդի աքսորից հետո տեղի ունեցած կոտորածը ամբողջությամբ միասին ուսումնասիրելու և այս հարցում իրականությունը բացահայտելու նպատակով Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնակարգի 104-րդ և 105-րդ կետերի համաձայն խորհրդարանական ուսումնասիրություն բացելու անհրաժեշտությունն եք ներկայացնում և առաջարկում»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |