Տարածաշրջան07:40, 03 Մայիս 2013
Էրդողանից պահանջում են Սբ. Սոֆիայի տաճարը գործարկել որպես մզկիթ

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի `Թուրքիայի «Բարեկեցություն կուսակցության» (ԲԿ-SP) Չորլուի մասնաճյուղի ղեկավար Մուրադ Վաքիթչին
կոչ է արել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլի գրավման 560-ամյակի կապակցությամբ Սբ. Սոֆիայի տաճարը նորից գործարկել որպես մզկիթ:
«Դիմում
եմ Սյումելա վանքում պատրիարքին պատարագ մատուցելու հնարավություն տվող և Վանի հայկական եկեղեցու գործարկելուն հնարավորություն տվող վարչապետին. Ստամբուլի գրավման խորհրդանիշը հանդիսացող Սբ. Սոֆիան արդյոք չե՞ք ուզում որպես մզկիթ վերաբացել և մահմեդականներին ուրախացնել, թե՞ նորից ուրախացնելու եք համաշխարհային իմպերիալիստներին` թույլ տալով, որ
այն շարունակի գործել որպես թանգարան»:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճար,
(Այա Սոֆիա) եղել է Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը (6-րդ
դար), Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը: Այն համարվում է Բյուզանդիայի
«ոսկեդարի» խորհրդանիշ: Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի նվաճումից քրիստոնեական տաճարը վերածվել է մզկիթի, այժմ էլ
գործում է
որպես թանգարան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |