Տարածաշրջան08:54, 06 Մայիս 2013
Էրդողանը պատասխանել է Սբ. Սոֆիան մզկիթի վերածելու առաջարկին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում պատասխանել է
պատգամավորների հարցերին: Խորհրդարանականներից մեկն Էրդողանին հարցրել է, թե
արդյոք աշխատանքներ տարվում են Ստամբուլում գտնվող և թանգարանի կարգավիճակով
գործող Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու ուղղությամբ:
Թուրքիայի կառավարության ղեկավարն ի պատասխան ասել է. «Սուլթանահմեթ մզկիթը շատ դատարկ է: Այ երբ Սուլթանահմեթը կլցվի, այն ժամանակ էլ Այա Սոֆիայի հարցը կդարձնենք օրակարգային»:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի «Բարեկեցություն կուսակցության» (ԲԿ-SP) Չորլուի մասնաճյուղի ղեկավար Մուրադ Վաքիթչին կոչ էր արել Էրդողանին Ստամբուլի գրավման 560-ամյակի կապակցությամբ Սբ.Սոֆիայի տաճարը վերստին փոխարինել մզկիթի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |