Տնտեսական08:53, 07 Մայիս 2013
Թուրքիայի մասնակցությունը ԵՄ-ԱՄՆ ազատ առևտրի շուրջ բանակցություններին իրատեսական չէ

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև ազատ առևտրի շուրջ ընթացող
բանակցություններում ԵՄ գլխավոր բանագնաց Իգնասիո Գարսիա Բերսեռոն, ըստ թուրքական «euroactiv.com»-ի,
հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությունն այդ պայմանագրին իրատեսական չէ: Ըստ
նրա` երրորդ երկրների մասնակցությունն ուղղակի կդժվարացնի անդրատլանտյան առևտրի և
ներդրումային համագործակցության բանակցությունների ընթացքը, այդ իսկ պատճառով
ավելի ռեալ է, որ երրորդ երկրների հետ տարվեն զուգահեռ, բայց առանձին
բանակցություններ:
ԵՄ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ին իրենք խորհուրդ են տվել Թուրքիայի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքել, և դրա արդյունքում էլ հնարավոր կլինի զուգահեռաբար բանակցություն տանել Թուրքիա-Եվրամիություն ֆորմատով:
Բերսեռոն նաև նշել է, որ զուգահեռ այդ պայմանագրերի ձախողման ու Թուրքիայի տնտեսության` վնաս կրելու դեպքում, հնարավոր է վերանայվի Մաքսային միության գործունեությունը:
Առաջիկա շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է մեկնել Միացյալ Նահանգներ: Սպասվում է, որ այդ հարցը կլինի քննակումների օրակարգում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |