Տարածաշրջան15:04, 07 Մայիս 2013
Հետաքննություն Դերսիմի կոտորածների հետքերով

Թունջելիի Լաչ հովիտի քարանձավում գտնված մարդկային ոսկորների առնչությամբ Թունջելիի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել:
քարանձավում հայտնաբերված մարդկային ոսկորները, որոնք, ըստ տեղեկությունների, պատկանում են 400-500 մարդու, 1938 թվականին Դերսիմում իրականացված կոտորածների հետևանք են: Ինչպես հայտնում է թուրքական «cnnturk» լրատվականը, այն բանից հետո, երբ դրանք ցուցադրվել են հեռուստատեսությամբ ու թերթերով, Թունջելիի հանրապետական դատախազությանը ոսկորների հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսել:
Ոսկորների ուսումնասիրության համար Թուրքիայի գլխավոր դատախազի կողմից համապատասխան հանձնարարական է իջեցվել:
Դերդիմի կոտորածների ժամանակ ավելի քան 30 ազգական կորցրած Հընդըր Չիչեքը
մեղադրական դիմում է ներկայացնելու: Չիչեքի հետ միասի նաև Չըրալը գյուղի բազմաթիվ
գյուղացիներ քարանձավում գտնված ոսկորների հետ
կապված մանրամասն ուսումնասիրություններ կատարելու պահանջով դիմելու են
գլխավոր դատախազություն` պարզելու համար, թե դրանք քանի մարդու ոսկորներ են և ում պատկանում:
Թունջելիի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քարանձավում
հայտնաբերված ոսկորների և մնացած իրերի ուսումնասիրության համար կարճ ժամանակում
աշխատանքային խումբ կստեղծվի: Այս առիթով Թունջելիի գլխավոր դատախազության կողմից
սկսված հետաքննությունը շարունակվում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |