Տարածաշրջան07:20, 08 Մայիս 2013
Թուրքական արտադրության մարտական ուղղաթիռների ցուցադրություն

Ստամբուլ քաղաքի Բույուքչեքմեջե կամրջի ափամերձ գոտում, ըստ «Ջիհան» լրատվական գործակալության, ցուցադրվել է
թուրքական արտադրության «Atak» ռազմական ինքնաթիռների գործարկումև օդային
հնարքները: Ռազմաօդային ուժերի «Atak» ուղղաթիռների ցուցադրական
թռիչք-վայրէջքներին նավից հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ
Յըլմազը և բարձրագույն հրամկազմի այլ ներկայացուցիչներ: Ցուցադրությունը տևել է
շուրջ 20 րոպե:
Թուրքական արտադրության մարտական այդ ուղղաթիռները կարող են զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում, մինչևանգամ վատ տեսանելության դեպքում: «Atak» գնելու ցանկություն են հայտնել մի շարք երկրներ, ինչպես օրինակ Ադրբեջանը, Պակիստանը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |