Տարածաշրջան06:44, 08 Մայիս 2013
Քուրդ գրոհայիններն այսօրվանից լքելու են Թուրքիայի տարածքը

Նախապես ծրագրվածի համաձայն` մայիսի 8-ին պետք է մեկնարկի քուրդ զինյալների`
Թուրքիայի սահմանները լքելու գործընթացը: Գրոհայինների հետքաշումից առաջ
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական թև հանդիսացող «HPG»-ն
տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Հետ քաշվելու գործընթացը հաջողությամբ լիարժեք կատարելու և ոչ մի սադրանքի չտրվելու համար անհրաժեշտ քննարկումներն արվել են և անցել կազմակերպված ձևով»: Նաև նշվում է, որ նպատակ կա առաջին խմբերը մեկ շաբաթվա ընթացքում հասցնել Հյուսիսային Իրաք:
«ՔԲԿ»-ի ղեկավար օղակներից Մուրաթ Քարայըլանի հրահանգով այսօր երեկոյան քուրդ զինյալների առաջին խմբերը սկսելու են լքել Թուրքիայի տարածքը: Անվտանգության նկատառումներից ելնելով` քուրդ գրոհայինները ցերեկները թաքնվելու են, իսկ գիշերները` տեղաշարժվելու: Նախատեսված է հուլիս-օգոստոս ժամանակահատվածում ավարտին հասցնել այդ գործընթացը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |