Տնտեսական13:29, 09 Մայիս 2013
Էրդողան. «Գուցե երրորդ ատոմակայանը ինքնե՞րս կառուցենք»

Չի բացառվում, որ Թուրքիան ռուսների ու
ֆրանս-ճապոնական ներդրողների հետ համագործակցությամբ կառուցվելիք երկու
ատոմակայանից բացի ձեռնամուխ լինի երրորդի կառուցմանը: Նման ակնարկ է արել Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մի համաժողովի ժամանակ:
Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` Էրդողանը մասնավորապես ասել է.
«Մերսինում ատոմակայանը կառուցում է Ռուսաստանը, իսկ Սինոփի ատոմակայանի կառուցման աշխատաքներին Ճապոնիայի հետ մեկտեղ ինքներս էլ ենք մասնակցում: Գու՞ցե երրորդ ատոմակայանը կառուցելիս Թուրքիայի դերը էլ ավելի կմեծանա, գու՞ցե այն ինքներս կառուցենք: Համեմատենք 10 տարի առաջ և հիմա, կտեսնենք՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը մեզ մոտ երկու անգամ ավելացել է: Թերևս մենք երրորդը կկառուցենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |