Տարածաշրջան13:57, 09 Մայիս 2013
Թուրքիայում ահաբեկում են ալևիներին

Ստամբուլի Մալթեփե թաղամասում ալևիների տների
վրա անհայտ անձինք «մահ» գրություն են թողել: Մահվան սպառնալիքով այդ
գրությունները լայն արձագանք են ստացել Թուրքիայում: Կազմակերպվել է բողոքի ակցիա,
որին մասնակցել է ավելի քան 300 մարդ:
Թուրքական «DHA» լրատվական գործակալության փոխանցմամբ` ցուցարարները Գյունսյու թաղամասից ոտքով քայլել են մինչև Էսենկենթի մոտ: Ցուցարարները նշել են, որ այս ամենը իշխանական վերնախավի` վաղօրոք մշակած ալևիներին օտարելու քաղաքականության հետևանք է: Նրանց խոսքերով Մալաթիայի, Ադըյամանի, Երզնկայի, Մարաշի. Սվասի, Թոքատի և Գազիանթեփ քաղաքներում, որտեղ բավական մեծ թվով ալևի բնակչություն է ապրում, նման սադրող բնույթի երևույթները նորություն չեն:
Վերոնշյալին անդրադրաձել է նաև «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Մալթեփեյի ալևի բնակիչները նույնպես հակված են այն կարծիքին, որ այդ գրություններն իշխանությունների թողտվությամբ են: Ավելին, Բինգյոլ, Թունջելի և այլ գավառներից Ստամբուլում վերաբնակեցված ալևի ընտանիքները հայտարարել են, որ իրենք ոչ մի խնդիր չունեն հարևանությամբ բնակվող սուննի բանկիչների հետ, և այդ ամենը սադրանք է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |