Տարածաշրջան13:55, 10 Մայիս 2013
Ադրբեջանը պատրաստվում է արգելել Աթաթուրք անունը

Թուրքական «Փոսթա» թերթի հաղորդմամբ Ադրբեջանի նախարարների
խորհրդի ենթակայության տակ գտնվող տերմինաբանության հանձնաժաղովի փոխնախագահ
Սայալը Սադըքովան հայտարարել է, որ իրենք ուսումնասիրություն են կատարել
Թուրքիայում Աթաթուրք անվամբ անվանակոչության արգելքի շուրջ:
Սադըքովան հայտնել է նաև, որ Ադրբեջանում 1991-ից մինչ
այժմ Աթաթուրք անվանմամբ անվանակոչվել է 18 հոգի: Նա ասել է, որ այդ
անվանակոչումները պայմամավորված են եղել
եղբայրական թուրքական պետության և նրա հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի
նկատմամբ ադրբեջանցիների տածած սիրուց:
Սադըքովան հայտնելէ նաև, որ ադրբեջանցի երեխաներին օտար
անվանումներով չանվանակոչելու համար 8000 անուն ներառող անունների ցուցակ է
կազմվել և ուղարկվել մեջլիսի հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ այդ ցուցակի մեջ
ներառվել է նաև Աթաթուրք անունը:
Սադըքովան մասնաորապես ասել է. «Այսուհետ մեր երկրոմ չենք
թույլատրելու երեխաներին Աթաթուրք անվամբ կոչել: Իսկ Մեջլիս ուղարկած
ցուցակում էլ Աթաթուրք անունը արգելելու համար հատուկ մեկնաբանություն կգրենք:
Աթաթուրքը պատմական դեմք է, և այդ անունը պետք է միայն նրան բնորոշի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |