Քաղաքական07:58, 10 Մայիս 2013
Թուրք պատգամավորը առաջարկում է սահմանադրությունից հանել պարտադիր զինծառայությունը

Թուրքիայի խորհրդարանում նիստի ժամանակ
Ստամբուլից ընտրված
անկախ պատգամավոր Լևենթ Թյուզելը, ուշադրություն հրավիրելով թուրքական
բանակում վերջին ժամանակներս տեղի ունեցող
կասկածելի մահացության դեպքերին, առաջարկել
է այդ դեպքերը ուսումնասիրող
հանձնաժողով ստեղծել:
Թյուզելը, ելույթում նշել
է, որ Պաշտպանության նախարարության և Մարդու
իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի տվյալներով վերջին 10 տարում Թուրքիայի զորամասերում
մահացել է 961 զինվոր:
Թուրք պատգամավորը, հիշեցնելով Բաթմանի զորամասերից մեկում հայազգի զինվոր
Սևակ Բալըքչըի սպանության մասին,
ասել է. «Ծառայակցի կողմից սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործն էլ փակվեց գնաց»: Նա նշել է, որ կասկածելի պայմաններում տեղի ունեցող նմանատիպ սպանություններին վերջ տալու համար պետք է ստեղծվի այս դեպքերն ուսումնասիրող հատուկ հանձաժողով, դատավարություններն էլ զինվորական դատարաններից տեղափոխել քաղաքացիական դատարաններ:
Կոչ անելով պարտադիր զինծառայությունը
հանել սահմանադրությունից` Թյուզելը ավելացրել է, որ Թուրքական զինված
ուժերի կառուցվածքը հակաժողովրդավարական է, ինչը հանգեցնում է բանակում
ինքնասպանությունների ու կասկածելի սպանությաննների:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |