Տարածաշրջան13:12, 10 Մայիս 2013
Թուրքիան խստացնում է զենք կրելու պայմանները

Թուրքական «Սաբահ» թերթի տեղեկացմամբ զենք կրելու մասին օրենքում արմատական փոփոխություններ են սպասվում: Թուրքական մեջլիսում քննարկվող նոր օրինագիծը զենք կրել ցանկացողների համար պարտադիր ուսուցում է նախատեսում:
Մեջլիսուի ներքին գործերի հանձնաժողովում տեղի
ունեցած քննարկումից հետո Ներքին գործերի
նախարար Մուամմեր Գյուլերը այս թեմայով պարզաբանումներ է տվել լրագրողներին: Նա
մասնավորապես ասել է. «Օրենքում կատարվելիք նոր փոփոխության համաձայն զենք կրելու
թույլտվություն ստանալու համար դիմողները պետք է ուսուցում անցնեն, որը ներառելու է տեղեկություններ զենքի
մասին. կրակելու կանոնադրության, զենք կրելու հետևանքով անձի ունեցած
պատասխանատվություններ և այլն»:
Փոփոխությունների հետ միասին զենք կրելու թույլտվություն
տրամադրվող անձանց նվազագույն տարիքը սահմանվել է 21 տարեկանը: Նաև արգելվել զենքով մուտք գործել հարսանյաց
սրահներ ու բոլոր այն վայրերը, որտեղ ոգելից խմիչք է օգտագորխվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |