• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:33, 11 Մայիս 2013

Թուրքիայում 2 հզոր պայթյունները 18 մարդու կյանք են խլել

Թուրքիայում 2 հզոր պայթյունները 18 մարդու կյանք են խլել

Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ, այսօր` կեսօրին մոտ, Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը քաղաքի Աթաթուրքի փողոցում, որտեղ գտնվում է նաև քաղաքապետարանը   15 րոպե ընդմիջումով 2 հզոր պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորները 22-ն են: Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքապետարանի, իսկ 2-րդը` փոստատան շենքի մոտ: Պայթյունի հետևանքով շրջանի մի մասում անջատվել է նաև էլեկտրականությունը: Ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է իրականցնում շրջանում:

Ինչպես հաղորդում է վերոնշյալ լրատվականը, պայթյունի արդյունքում մեծ իրարանցում է սկսվել: Հենց այդ պահին էլ դեպքի վայրից քիչ հեռու հավաքված թուրք երիտասրդները հարձակվել են այդ տարածքով անցնոց սիրիացի փախստականների խմբի վրա: Դեպքի վայր շտապող ոստիկանները օդ կրակելով են միայն կարողացել դադարեցնել միջադեպը և ցրել ամբոխը:

Պայթյունների մասին լուրը տարածվելու պահին Մարդինի շրջանում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, անմիջապես մեկնել է Հաթայի շրջան: Լրագրողներին տված պարզաբանումներում նա զերծ է մնացել պայթյունի հավանական կազմակերպիչների մասին  որևէ որևէ մեկնաբանություն անելուց: Նա միայն որոշ մանրամասներ է հայտնել պայթյունների վերաբերյալ, որոնք իրականացվել են պայթուցիկ նյութը մեքենաների մեջ տեղադրելու և պայթեցնելու եղանակով: Գըուլերը հայտնել է, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում կազմակերպիչներին հայտնաբերելու համար:

Նշենք նաև, որ Սիրաիայի սահմանին մերձակա թուրքական այս շրջանի Ջիլվեգյոզու կոչվող անցակետի մոտ  ևս մեկ պայթյուն էր որոտացել փետրվարի 11-ին, ինչի հետևանքով  զոհվել էր 14 մարդ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}