Տարածաշրջան16:06, 13 Մայիս 2013
Թալիբները 4 թուրք պատանդներին ևս ազատ կարձակեն

Թուրքական «Էն Թի Վի» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ
Թալիբան խմբավորման անունից այսօր հայտարարություն է արվել, որտեղ ասվում է, որ թալիբների ձեռքում գտնվող 4
թուրք գերիները շուտով ազատ են արձակվելու, սակայն կոնկրետ ժամանակ չի նշվում:
Թուրք ինժիներների հետ միասին գերեվարված աֆղան
թարգմանիչի և ուղղաթիռի ռուս և ղրղզ օդաչուների վերաբերյալ հայտարարության մեջ
որևէ տեղեկություն չի նշվել:
Նշենք, որ Աֆղանստանում գործունեություն ծավալող
Թուրքական ընկերության 8 աշխատակիցների ուղղաթիռի օդաչուներին թալիբները հարկադրված
վայրէջք էին պարտադրել և պատանդ վերցրել ապրիլի 21-ին: 8 թուրք պատանդներից 4-ն
ազատ էին արձակել ավելի վաղ` գերեվարումից մեկ շաբաթ անց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |