• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:47, 13 Մայիս 2013

Թուրք նախարարն ուղերձ է հղել Ասադի մորը

Թուրք նախարարն ուղերձ է հղել Ասադի մորը

Թուրքիան արձագանքել է Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած պայթյուններին: Թուրքական «Հաբեր ա» լրատվական ծառայության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայրերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ պատասխանել է այն մեղադրանքներին, թե պայթյունները հետևանք են վարչապետի սիրիական քաղաքականության: 

«Մեզ ասում են, թե Սիրիայի նկատմամբ ձեր քաղաքականությունը սխալ է: Ի՞նչ անենք, անտեսե՞նք այն երեխաներին, թե՞ գնանք Դամասկոս երեխաների մարդասպանների հետ նկարվենք: Այդպես խոսողներն ինչպես են իրենց մայրերի, երեխաների աչքերին նայելու: Մեր նախնիները մեկ մարդու համար հնդկական թերակղզի նավատորմ էին ուղարկում: Մենք այսպիսի նախնիների թոռներ ենք: 500 հազար հրեայի համար բացում էին դռները: Օսմանցին այդպիսի ազգ է եղել, մենք էլ նրանց թոռներն ենք»:

Իսկ Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը. «Թուրք ազգը այնքան ուժեղ է, որ այս ամենն իրագործողներին իրենց տեղը ցույց կտա» ասելով` դիմել է Բաշար Ալ Ասադի մորը.
«Մայրերի օրը ցանկանում եմ  մի ուղերձ հղել: Հարգելի´, Էնիսե Մահլու´ֆ, ոչ մի մայր չի ուզում անգութ զավակ լույս աշխարհ բերել: Ոչ մի մայր չի ուզում իր ժողովրդին սպանող, իր քաղաքները ռմբակոծող, մեկ օրում 100-150 հոգու սպանողի մայրը լինել: Սակայն, տիկին Մահլուֆ, որդուդ ականջը ձգի´ր, սանձերը քաշի´ր, գուցե զավակիդ ցավը սիրտդ վշտացնի, սակայն միլիոնավոր նոր զավակներ ձեռք կբերես, միլիոնավորների օրհնանքը կստանաս»,- ասել է Բաղըշը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը քաղաքի Աթաթուրքի փողոցում, որտեղ գտնվում է նաև քաղաքապետարանը 15 րոպե ընդմիջումով 2 հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով սպանվել էր 46, վիրավորել 53 մարդ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}