Տարածաշրջան15:26, 13 Մայիս 2013
Թուրքիայի ԶՈՒ. քուրդ զինյալների տարհանման վերաբերյալ տեսանյութեր գոյություն չունեն

Թուրքական «Աքշամ» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցության) զինյալների տարհանման հետ կապված որևէ տեսանյութի չի տիրապետում:
Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների կողմից հետախուզական աշխատանքները շարունակվում են: Ասված է նաև, որ ցամաքային ուժերի, ժանդարմերիայի ուժերի և գլխավոր շտաբի ուժերի հատուկ ստորաբաժանումների հրամանատարության տակ գտնվող զորամիավորումները իրենց կցված տարածքներում և շրջաններում նախկինի պես շարունակում են վերահսկողություն իրականացնել:
Վերոնշյալ հայտարարության մեջ, որտեղ ընդգծվում է,
որ զինյալների տարհանման վերաբերյալ որևէ տեսանյութ կամ լուսանկար առկա չէ, նշվում է,
որ այսուհետ ևս թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակելու են այդ տարածաշրջանում օրենքի շրջանակներում կատարել իրենց պարտականությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |