Քաղաքական08:03, 13 Մայիս 2013
Սինոփի ատոմակայանը և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը պատմել է Սինոփի ատոմակայանի կառուցման նախագծի, ճապոնա-ֆրանսիական պայմանագրի մասին:
Անդրադառնալով ճապոնական ընկերության
ընտրությանը` նախարարը նշել է, որ չինական և ճապոնական
մրցակցության պարագայում նախապատվությունը տրվել է վերջինիս, քանի
որ համոզված են, որ նրանք կարող են մեծ ներդրում ունենալ տեղական
արդյունաբերության զարգացման գործում:
«Ճապոնացիների հետ 2 տարի կաշխատենք: 4-5
վայր կառանձնացնենք: Կուսումնասիրվեն երկրաբանական և սեյսմիկ տվյալները»,- հավելել
է Թաներ Յըլդըզը:
Այն հարցին, թե արդյոք ֆրանսիացիների ներգրավվումը
ատոմակայանի կառուցման աշխատանքներին
կարող է անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա,
նախարար Յըլդըզը հետևյալ կերպ է պատասխանել. «Ես համոզված եմ, որ ատոմակայանի
գործը Հայոց ցեղասպանության հարցում
կարգավորիչ դեր է խաղալու: Այս ներդրումներից հետո երկրները ուշադրություն
կդարձնեն իրենց արտահայտությունների վրա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |