Տարածաշրջան08:13, 14 Մայիս 2013
Financial Times: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հյուսիսային Իրաքում

Թուրքական «Վաթան» պարբերականը
ներկայացրել է Financial Times-ի հոդվածը` կապված Թուրքիա-Հյուսիսային Իրաք նավթային համաձայնության և դրա նկատմամբ
Ամերիկայի արձագանքի հետ:
Financial Times թերթի հոդվածագիր Դանիել Դոմբեյը հոդվածում գրում է, որ Թուրքիան
չլսելով ո´չ Վաշինգտոնին, ո´չ էլ Բաղդադին, Հյսուսիսային Իրաքի քրդական
ղեկավարության հետ էներգետիկ պայմանագիր է ստորագրել:
«Թուրքական պետական էներգետիկ ընկերությունները Հյուսիսային Իրաքի նավթի և բնական գազի
ռեսուռսներում մասնաբաժին ունենալու
նպատակով Անկարայի և Հյուսիսային Իրաքի քրդական ղեկավարության միջև այս տարվա սկզբին պայմանագրի
կնքման լուրերը մի շարք թուրք պաշտոնյաներ հաստատել են:
Այս պաշտոնյաները հավելում են նաև, որ պայմանագիրը դեռևս բավականին փխրուն է, և
հնարավոր է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցից առաջ որևէ
բան չհայտարարի:
Էրդողանի այցելությունը համընկնում է Իրաքում միջավայրի լարվածության
ժամանակահատվածի հետ: Թուրքիայի կողմից սեփական քրդական համայնքին ուղղված նախաձեռնություններին
որպես հավելում պատրաստված պայմանագրը, Անկարայի էներգետիկ հարստության, Հյուսիսային Իրաքում
ազդեցության մեծացման պարագայում, երկրի մեծ
առաջընթաց ապրելու նպատակներին հասնելու համար կարող է օգտակար լինել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |