Քաղաքական10:58, 14 Մայիս 2013
Բահչելին` Էրդողանին. «Մարդասպանների հետ բանակցությունների համար ինչպե՞ս ես պատասխան տալու»

Քրդական հարցի վերաբերյալ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների նահանջելու գործընթացի հանդեպ լռություն պահպանողները սահմանադրական հանցանք են գործում: Նա նշելով, որ կարդացել է հանցանքի մասին համապատասխան հոդվածները, հայտարարել է այս գործընթացում լուռ մնացողների նկատմամբ քրեական գործ է հարուցելու:
Ելույթի ընթացքում Բահչելին քննադատել է նաև վարչապետ Էրդողանին:
«Անցած շաբաթվա
վերջում սպանված երեխաներին
հիշատակելիս վարչապետը ասել է. «Սիրիայում
տեղի ունեցածներից եթե երես թեքեմ, Դատաստանի օրը Ալլահն ինձնից դրա պատասխանը
կպահանջի»: Դե այդ դեքպում «ՔԲԿ»-ի հարձակումներից սպանված երեխաների
մարդասպանների հետ բանակցությունների համար ինչպե՞ս ես պատասխան տալու»,- հարցրել
է Բահչելին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |