Տարածաշրջան07:02, 14 Մայիս 2013
Թուրք-սիրիական սահմանի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ծառայողական թռիչքի ժամանակ F-16/C ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է. «5-րդ գլխավոր
ռազմաօդային հրամանատարությանը պատկանող մեկ միավոր F-16/C ինքնաթիռի հետ
2013թ. մայիսի 13-ին` երկուշաբթի, ժամը 14:15-ին Օսմանիյե շրջակայքում Ամանոսներում
ծառայողական թռիչքի ընթացքում օդաչուի «Ցատկում եմ» ուղերձից հետո կապը ընդհատվել
է: Սկսված որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են»:
Թուրքական «Վաթան» թերթը, մեջբերելով սեփական
զինվորական աղբյուներից ստացված տեղեկությունները, նշում է, որ Սիրիայի կողմից թուրքական
ինքնաթիռի կործանումից հետո, փոփոխված պայմանների շրջանակներում օդային ուժերի Դիարբեքիրի 2-րդ հրամանատարությանը
սիրիական օդուժի միավորներին հարվածելու հրաման էր տրվել: Դիարբեքիրի հրամանատարության
տակ գտնվող 5-րդ գլխավոր ռազմաօդային հրամանատարությանը պատկանող F-16/C ինքնաթիռը սահմանին լրտեսական նպատակով զինված էր թռիչք կատարել:
Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում, որ օդաչուն զոհվել է, իսկ վթարի պատճառը կպարզվի վթարը հետազոտող պատվիակության ուսումնասիրություններից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |