Տարածաշրջան10:44, 15 Մայիս 2013
Սիրիա. Թուրքիայում կրկին ներքին պատերազմ է ծագելու

Թուրքիայի Հաթայի նահանգի Ռեյհանլը գավառում
իրականացված պայթյունների Սիրիայի կողմից կազմակերպված լինելու մեղադրանքներին ի
պատասխան պաշտոնական Դամասկոսը հայտարարություններ է արել: Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջեմիլն ասել է, որ
Թուրքիան ներսից թուլացած է և այժմ ի վիճակի չէ Սիրիայի հետ պատերազմել:
Թուրքական «Աքշամ» էլեկտրոնային
լրատվականը հղում անելով ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ Սիրիայի փոխվարչապետը
պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան Սիրիայի հետ պատերազմ կսկսի, ասել է
. «Թուրքիան այն վիճակում չէ, որ կարողանա Սիրիայի հետ
պատերազմ սկսել»:
Շարունակելով միտքը Քադրի
Ջեմիլն ասել է. «Թուրքիայի ղեկավարության «կկախենք,
կկոտորենք» ձևակերպումները
ներքին լսարանի համար չեն նախատեսված: Դրանք նպատակ ունեն բարձրացնելու Սիրիայի
զինյալ ապստամբների բարոյահոգեբանական վիճակը: Թուրքիան առանց այդ էլ արդեն
երեսուն տարի է ներքին պատերազմի մեջ է: Շատ շուտով Թուրքիայում սոցիալական և
էթնիկ հողի վրա ներքին պատերազմներ կարող են սկսվել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |