Տարածաշրջան08:05, 16 Մայիս 2013
Իրաքի իշխանությունները զինյալ քրդերի հարցով պատրաստվում են դիմել ՄԱԿ-ին

Իրաքի կառավարությունը հայտնել է իր
անհանգստությունը Թուրքիայի տարածքից «Քուրդիստանի բանվորական կուսակցության»
(ՔԲԿ-PKK) զինյալների հեռանալու և հյուսիսիրաքյան գոտում տեղակայվելու
կապակցությամբ: «CNNTurk» լրատվականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ,
տեղեկացնում է, որ պաշտոնական Բաղդադը պատրաստվում է այդ հարցով դիմել ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդին:
Բացի դրանից Իրաքի իշխանությունները պատրաստվում են Անկարային ներկայացնել տեղեկագիր այն մասին, որ «ՔԲԿ»-ի գրոհայիններն առանց թույլտվության մուտք են գործում Իրաքի տարածք:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հաշտեցման գործըթնացի շրջանակներում հայտարարված զինադադարի արդյունքում քուրդ զինյալներն անցնում են Հյուսիսային Իրաք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |