Տարածաշրջան11:26, 16 Մայիս 2013
Օջալանը ևս կքվեարկի Թուրքիայի նոր սահմանադրության համար

Թուրքական «Ջումհուրիյեթ» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությունը», ընդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» նոր սահմանադրության հանրաքվեի ժամանակ Իմրալը մեկուսարանում ևս քվեատուփ դնելու հարցի շուրջ համաձայնության են եկել:
Թուրքիայի մեջլիսի Սահմանադրության համաձայնեցման ենթահանձնաժողովում քննարկվել է ազատազրկվածներին ընտրության իրավունք տրամադրելու հարցը: Ծայրահեղական դիրքորոշումներով հայտնի Ազգայնական շարժում կուսակցությունը դեմ է արտահայտվել այդ հոդվածին պատճառաբանելով, որ կալանավորներին ընտրության իրավունք տրամադրելու դեպքում Իմրալը կղզում ցմահ ազատազրկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ևս իրավունք կստանա քվեարկել Թուրքիայի սահմանադրության համար:
Այնուամենայնիվ, որոշում է կայացվել ընտրելու, ընտրվելու և քաղաքական գործունեություն ծավալելու մասին հոդվածում ամրագրել դատապարտյալներին ընտրության իրավունք տվող կետը: Իսկ այդ նույն հոդվածի երկրորդ կետը նախատեսում է, որ պետությունը ձերբակալված կամ բանտարկված անձանց համար պիտի ապահովի կրոնական, ստեղծագործական կացութաձևի ու իր սեփական լեզվով խոսելու հնարավորություններ ընձեռող պայմաններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |