Տարածաշրջան08:30, 20 Մայիս 2013
Թուրքիայի մեջլիսում քրդական հարցով հանձնաժողովը ճանապարհային քարտեզ է կազմել

Թուրքիայի մեջլիսի քրդական
գործընթացը գնահատող հանձնաժողովը
հստակեցրել է ճանապարհային քարտեզը: 11 պատգամավորից կազմված
հանձնաժողովին Թուրքիայի գլխավոր
ընդդիմադիր ուժերը` «Ժողովրդահանապետական» և «Ազգայանական շարժում» կուսակցութունները
հրաժարվել են անդամակցել:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ հանձնաժողովը բազմաթիվ լսումներ և
կարևոր այցելություններ կիրականացնի: Հանձնաժողովի օրակարգի մեջ կներառվի նաև քրդական հարցի
կարգավորման վերաբերյալ 1989 թվականին ԺՀԿ կողմից պատրաստված զեկույցները:
Զեկույցում տեղ են գտել այնպիսի պահանջներ , ինչպիսիք են. «Քրդական ինքնության
ճանաչում, բոլորի` մայրենի լեզվով և
մշակույթով ապրելու ազատություն,
քրդագիտական ինստիտուտների ստեղծում, գյուղ վերադարձի խոչընդոտների
վերացում, մտավորականների պատվիրակության ստեղծում, Եվրոպայի` տեղական կառավարման
ինքնավարության պայմանի համար սահմանված նախազգուշացուների վերացում»:
Հանձնաժողովը կլսի զեկույցը պատրաստող
խմբի ղեկավար ԺՀԿ նախկին նախագահ Դենիզ
Բայկալին, ԺՀԿ-ին մոտ կարծիք ունեցող առաջնորդների կայցելեն:
Մեջլիսի հանձնաժողովը «Քրդական բանվորական կուսակցության» ճնշումների պատճառով Թուրքիա չվերադարձող քուրդ
արվեստագետ Սիվան Փերվերին էլ հրավիրելու:
Վերջինս օրեր առաջ դիմել էր Աբդուլահ
Օջալանին. «Քանդիլ նամակ է ուղարկում, եթե Նովրուզի տոնին ուղերձ է հղում,
թող մի ուղերձ էլ տա` ասելով. «Շիրվանին
հանգիստ թողեք»»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |