Տարածաշրջան08:43, 20 Մայիս 2013
Թուրքիան սահմանադրական հանրաքվեի նախաշեմին

Պաշտոնական քառօրյա այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սան-Ֆրանցիսկոյում պատասխանել է իրեն ուղեկցող թերթերի
գլխավոր խմբագիրների հետ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» պարբերականը
հայտնում է, որ զրույցի ընթացում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին ու
ներքաղաքական հարցերին, տնտեսությանը, սահմանադրական բարեփոխումներին:
Սիրիայի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ այդ երկիրը պետք է «ասադազերծվի»: Իսկ
Ռուսաստանի դիրքորոշման մասին նշել է, թե առաջիկա օրերին կերևա ինչքան է Կրեմլը
մնալու Ասադի վարչակազմի կողքին:
Թուրքիայում իշխող կուսակցության սահմանադրական փոփոխությունների նախագծի
իրագործման հավանականության մասին հարցին վարչապետ Էրդողանը նախագահ Գյուլի պես
ցածր է գնահատել: Իրենք խորհրդարանում ունեն 326 պատգամավոր, իսկ դա բավարար չէ
քվեարկության դրական արդյունք ապահովելու համար: Վարչապետը նշել է, որ նոր
սահմանադրության նախագիծն իրենք մտադիր են ներկայացնել փակ քվեարկության, գուցե դա
արդյունք տա: Եթե գոնե այլ կուսակցության 4 պատգամավոր հօգուտ նոր նախագծի քվեարկի,
ապա 2014-ին Թուրքիայում հանրաքվե կանցկացվեի նոր սահմանադրություն ունենալու
համար:
«Եղավ` եղավ, չէ` չէ: Աշխարգի վերջը չի»,- ասել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |