Տարածաշրջան09:13, 22 Մայիս 2013
Իզմիրում փակվում է «ՆԱՏՕ»-ի ռազմական ավիաբազան

Թուրքիայի Իզմիր նահանգի Բուջա շրջանում գտնվող «ՆԱՏՕ»-ի ռազմաօդային
ուժերի հրամանատարությունն այսօր պաշտոնապես դադարեցնելու է իր գործունեությունը: Կատարվելու
է ռազմաբազայի ապաակտիվացման գործողությունը, իսկ հունիսի 1-ին արդեն
հայտարարվելու է ավարտված:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` վերոնշյալ ռազմաբազան գործել է սկսյալ 2004-ի օգոստոսից: «ՆԱՏՕ»-ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ավիաբազան կփակվի և Իզմիրում կգործի միայն
ցամաքային ուժերի կենտրոնը: Զինվորական
անձնակազմը կտեղափոխվի զինծառայության այլ վայր: Իսկ ահա 2012-ի դեկտեմբերից
գործող հյուսիսատլանտյան դաշնիքի ցամաքային ուժերի ռազմաբազան նախատեսվում է ավելի
հզորացնել:
Տեղեկացվում է, որ կառուցվածքային այս փոփոխությունների միջոցով «ՆԱՏՕ»-ի ղեկավարությունը նպատակ ունի հնարավորինս նվազեցնել աշխատանքների դժվարությունը և ծախսատարությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |