Տարածաշրջան12:04, 22 Մայիս 2013
Իրանի ԱԳՆ խոսնակ. «Երբ քուրդ զինյալները անցնում էին Իրաք, Թեհրանի ու Բաղդադի համաձայնությունն էլ պետք է լիներ»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյյիդ Աբբաս Արաքչըն, անդրադառնալով «ՔԲԿ»-ի (Քուրդիաստանի բանվորական կուսակցություն) զինյալների` Թուրքիայի սահմանները լքելու գործընթացին, ասել է, որ այն ժամանակ, երբ Անկարան և ՔԲԿ-ն քուրդ զինյալների Թուրքիայից Հյուսիսային Իրաք անցնելու վերաբերյալ համաձայնության էին գալիս, Թեհրանի ու Բաղդադի համաձայնությունն էլ պետք է լիներ:
Թուրքական « Սոնդաքիքա» լրատվական կայքը, հղում անելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը, գրում է, որ Արաքչըն մասնավորապես ասել է. «Սահմաններին տեղի ունեցող զարգացումների և գրոհայինների տեղափոխությունների հարցում միանշանակ պետք էր Իրանի և Իրաքի նման կենտրոնական իշխանություններից էլ համաձայնություն ստանալ: Քուրդ զինյալների Իրաք անցնելու հարցում միայն իրաքյան Քուրդիստանի ղեկավարության համաձայնությունն է ստացվել: Բաղդադի կառավարության թույլտվությունը չեն ցանկացել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |