Քաղաքական07:52, 22 Մայիս 2013
Քըլըչդարօղլու.«Էրդողանն ԱՄՆ-ում անհաջողության է մատնվել»

Թուրքական «Հաբեր ա»
լրատվական կայքը տեղեկացնում է, որ
գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական կուսակցության» նախագահ Քեմալ
Քըլըչդարօղլուն անդրադարձել է վարչապետ
Էրդողանի ԱՄՆ այցելության արդյունքներին:
Քըլըչդարօղլուն կուսակիցների հետ
հանդիպման ժամանակ նշել, որ Էրդողանը ԱՄՆ-ում
անհաջողության է մատնվել և թվարկել է այն հարցերը, որոնց շուրջ Էրդողանը այցից առաջ այլ
ակնկալիքներ ուներ, սակայն վերադարձել է «հայացքները փոխած»:
«1.Էրդողանը ասում էր` Օբամային
համոզելու եմ Սիրիայի հարցում, սակայն չկարողացավ:
2.Ձեռքին փաթեթ կա առ այն, որ
Սիրիայում քիմիական զենք է գործարկվել:
Սակայն չհավատացին` ասելով, թե մեր ձեռքին նման բան չկա:
3.Սիրիայում թռիչքների համար արգելված գոտի էր առաջարկում ստեղծել: Օբաման դա էլ
մերժեց, նշելով, որ աջակցում են Սիրիայի
ամբողջականությանը:
4. Օբամային Ժնևի մասին էր հիշեցնում: Օբաման էլ ի պատասխան ասաց, որ Ռուսաստանը և
ԱՄՆ-ը միջազգային կոնֆերանս կկազմակերպեն և որոշում կկայացնեն: Էրդողանը գնալիս սա
էր ասում, իսկ վերադարձին ասում էր` «կարծիքս
փոխել եմ»:
Բեյսբոլի մահակը տեսնելու պես, իհարկե, կփոխես: Ինչ է, ես նրան չե՞մ ճանաչում»,-ասել
է Քըլըչդարօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |