Տարածաշրջան09:11, 23 Մայիս 2013
«BBC». Թուրքերը ամենաշատը սիրում են Գերմանիան, ամենաքիչը` Իսրայելը

«BBC»-ն աշխարհի 25 երկրներում, այդ թվում` Թուրքիայում, անցակացրել է սոցհարցում` պարզելու համար, թե հիշյալ երկրներում ապրող մարդիկ որ պետությունների նկատմամբ ունեն դրական տրամադրվածություն: Սոցհարցումն իրականացնողները 2012թ դեկտեմբեր-2013թ ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում զրուցել են շուրջ 26. 299 մարդու հետ: Հարցման
արդյունքների համաձայն` հզորացող տնտեսություն ունեցող
Հնդկաստանի և Չինաստանի հանդեպ տրամադրվածությունն աստիճանաբար բացասական է դառնում:
Իսկ ահա դրական տրմադրվածություն է նկատվում Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի Ճապոնայի
և Ֆրանսիայի հանդեպ:
Իրանը, Հյուսիսային Կորեան, Իսրայելը և Ռուսաստանը հանդիսանում են այն երկրները
, որոնց հանդեպ տրամադրվածությունը ամենից բացասականն է: Պարզվել է,
որ թուրքերն ամենաշատը
սիրում են Գերմանիան և Ճապոնիան, իսկ ամենաքիչը` Իսրայելը:
Ստորև ներկայացնում ենք թուրքերի` աշխարհի տարբեր երկրների նկատմամբ ունեցած դրական
տրամադրվածությունը` ըստ միավորների:
Գերմանիա: 46
Ճապոնիա: 46
Կանադա: 43
ԵՄ: 38
Բրազիլիա: 38
Անգլիա: 31
Չինաստան: 32
Հվ. Կորեա 30
Հյ. Կորեա: 30
Ռուսաստան: 30
ԱՄՆ: 27
Հնդկաստան: 26
Պակիստան: 22
Հվ. Աֆրիկա: 22
Ֆրանսիա: 21
Իրան: 17
Իսրայել: 8
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |