Քաղաքական07:24, 23 Մայիս 2013
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշը նվազում է

Թուրքիայի վարչապետի օգնական Բյուլենթ Արընչը հյուրընկալվել է TRT
ալիքով հեռարձակվող «Կարծիքների տարբերություն» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է
վերջին սոցհարցման արդյունքներին:
Նշելով, որ ընդդիմության երեքշաբթի օրվա ելույթները կուսակցական ժողովում նման էին հրապարակային ցույցի` ասել է, որ այդ կերպ փորձում էին ԱՄՆ այցելությունը արատավորել:
«Այս ամենը քաղաքական ոճի տեսանկյունից չափազանց նվաստացուցիչ է: Արհեստական քաջությամբ վիրավորանքներով ելույթների արդյունքում նրանք
միավորներ են կորցնում: Այսօր վերջին հարցման արդյունքները նայեցի:
«Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել է 51.4 տոկոս, «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»` 21 տոկոսի մոտ, «Ազգայնական շարժում կուսակցությունը»` 14 տոկոս: «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» աճ է արձանագրել` հասնելով մոտ 8 տոկոսի: Մենք կայուն կերպով շարունակում ենք աճ արձանագրել: Պնդումները, թե քրդական գործընթացի արդյունքում մեր վարկանիշը կնվազի, ճիշտ չեն: Ես այս հարցման տվյալները շատ բնական եմ համարում»,- նշել է Արընչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |