Տարածաշրջան17:14, 23 Մայիս 2013
Թուրքիան Սիրիայի սահմանին պատ է կառուցում

Թուրքական «Էն Թի Վի» ինտերնետային լրատվականի
հաղորդմամբ` Անկարան պատրաստվում է թուրք-սիրիական սահմանի մի հատվածում`
թուրքական Ջիլվեգյոզու անցակետից սիրիական Բաբ Էլ-Հավա անցակետի միջև ընկած
հատվածում, շուրջ 2.5 կմ երկարությամբ պատ կառուցել: Ըստ պաշտոնական հաղորդումների`
պատը կառուցվում է անվտանգության
նկատառումներից ելնելով և ունի դեպի Թուրքիա անօրինական մուտքերը բացառելու
նպատակ:
Թուրքիայի առևտրի և մաքսային նախարար Հայաթի Յազըջըն
հայտարարել է, որ զինված ուժերի հետ պայմանավորվածության արդյունքում արդեն սահման
են տեղափոխվում շինարարության համար անհրաժեշտ պարագաները:
Յազըջըն հաղորդել է, որ միայն պատի կառուցմամբ չի
սահմանափակվում Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանի վերահսկողության
ուժեղացումը` ասելով, որ սահմանի տարբեր հատվածներ համալրվելու են նոր տեսահսկման
ու որոնողական սարքավորումներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |