Տարածաշրջան08:15, 23 Մայիս 2013
Թուրքիան նոր նավթային պայմանագիր է կնքել Իրաքյան Քուրդիստանի հետ

«CNN TURK» –ի փոխանցմամբ
Հյուսիսային Իրաքի տեղական քրդական ղեկավարության և Թուրքիայի միջև կնքվել է մի նոր
նավթային պայմանագիր, որի համաձայն հյուսիսիրաքյան Քիրքուքից դեպի Թուրքական
Յումուրթալըք կառուցվող նավթի խողովակաշարին ավելանալու է ևս մեկը:
Ավելի
վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում են «Exxon Mobil» նավթային ընկերության հետ միասին Հյուսիսային Իրաքում
նավթի որոնողական աշխատանքներ իրականացնել:
«Exxon Mobil» –ի հետ պայմանագրից հետո էլ Իրաքյան Քուրդիստանի
ղեկավարությունը հայտարարել է, որ պայմանագրով
նախատեսվում է նաև դեպի Թուրքիա նավթի երկրորդ խողովակաշարը կառուցել:
Իրաքի
քրդական կառավարության բնական պաշարների նախարարության նավթի գծով խորհրդական Ալի
Բալոն հայտարարել է, որ կառուցվելիք խողովակաշարն ուենալու է 5 հարյուր բարել թողունակություն: Նշենք, որ
ներկայիս խողովակաշարը, որի կառուցումն արդեն ավարտական փուլում է, ունի 4 հարյուր
բարել թողունակություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |