Տարածաշրջան11:46, 24 Մայիս 2013
Անկարայի մետրոյում կազմակերպվելու է համբուրվելու ակցիա` ի նշան բողոքի

Անկարայի մետրոյում պարբերաբար հնչեցվող «Բարոյականության կանոններին հետևեք»
ձայնային նախազգուշացումը առաջացրել է թուրքերի դժգոհությունը:
Ըստ թուրքական «Ռադիքալ»-ի` այդ նախազգուշացումից «վիրավորված» քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտելու համար
որոշել են անցկացնել արտասովոր բողոքի ակցիա: Միջոցառման մասնակիցները ծրագրել են
մայիսի 25-ին հավաքվել Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում և ի նշան բողոքի` հրապարակավ
համբուրվել: Ակցիան կրում է «Համբուրվում ենք մետրոյի Քուրթուլուշ
կայարանում» կարգախոսը:
Մետրոյի աշխատակիցներն այս առնչությամբ ասել են, որ վերոնշյալ նախազգուշացման
պատճառը այն է, որ մետրոյում որոշ երիտասարդներ անբարո արարքներ են թույլ տալիս:
2011 թվականին Ստամբուլի քաղաքային մի ավտոբուսի վարորդ, համարելով, որ երիտասարդ
զույգն անբարո պահվածք է դրսևորել, իջեցրել էր ավտոբուսից և նախատել` «հանրային
տրանսպորտը սեքսով զբաղվելու տեղ չէ»: Այնուհետև վարորդի և ուղևորի միջև վեճ էր
ծագել: Այդ միջադեպից հետո էլ սոցիալական
ցանցերում բողոքի ակցիաներ էին անցկացվել, որոնք դատապարտելում էին հասարակական
տրանսպորտում «բարոյականության կանոների» կիրառումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |