Քաղաքական09:46, 24 Մայիս 2013
Էրդողանը հանդիպել է ԵՄ նախագահ Ռոմպեյի հետ

Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է պաշտոնական այցով առաջին անգամ Թուրքիա այցելած Եվրամիության(ԵՄ) նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:
Էրդողանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի ԵՄ անդամակցության համար կատարված և կատարվելիք քայլերը:
Էրդողանը, ընդգծելով Թուրքիայի` ԵՄ-ի և 1.5 միլիարդ մուսուլմանական աշխարհի միջև կամուրջ լինելու յուրահատկությունը, ասել է. «Մեկ այլ առանձնահատկություն էլ կա. այս պահին 5 միլիոնից ավել թուրք կա Եվրոպայում, այս տեսանկյունից էլ ԵՄ-ում արդեն իսկ մի Թուրքիա կա»:
Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական զարգացմանը` նշել է, որ Թուրքիան 10 տարի առաջ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտք է եղել 23,5 միլիարդ դոլար, որն այժմ ամբողջովին զրոյացված է:
«Թուրքիան ոչ թե բեռ լինելու, այլ բեռ վերցնելու է գալիս: Այսպիսի առանձնահատկություն ունի»,- ասել է Էրդողանը:
Հերման վան Ռոմպեյը, իր հերթին հույս հայտնելով, որ մոտ ապագայում էրդողանը Բրյուսել կայցելի, նշել է, որ 2004 թվականից ի վեր Թուրքիան ԵՄ ժողովներին չի հրավիրվում: «Այսպես թե այնպես, 2004 թվականից շարունակվող այս որոշումը պետք է փոխենք»,- ընդգծել է Ռոմպեյը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |