Տարածաշրջան12:50, 28 Մայիս 2013
ԺՀԿ-ի զեկույցը Թուրքիայում բանտարկված լրագրողների մասին
Թուրքական հիմնական ընդիմադիր կուսակցության` Ժողովրդահանրապետական կուսակցության Մեկուսարաններն հետևող և ուսումնասիրող հանձնաժողովի Մալաթիայից Մանիսայից և Մուղլայից ընտրված պատգամավորներ Վելի Աղբաբայի, Օզգուր Օզելի և Նուրեթթին Դեմիրի կողմից պատրաստվել է բանտարկված լրագրողների մասին զեկույց, որը հրապարակվելու է «Բանտարկված լրագրողների մասին զեկույց. Թուրքիան լրագրողների` աշխարհի ամենամեծ բանտ» խորագրով:
Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային լրատվական կայքի փոխանցմամբ` առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հրապարակվելիք զեկույցում նշվում է, որ եթե 2012 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ բանտարկված լրագրողների թիվը կազմում էր 31, ապա այս տարի նրանց թիվը հասել է 71-ի: Հանձնաժողովը շրջել է բանտերով և պարզել, որ բանտարկված լրագրողների 2/3-ը դատապարտված է ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), ՔՀՄ (Քրդստանի համայնքների միություն) ու դրանց հետ կապված կազմակերպությունների անդամ լինելու մեղադրանքով:
Զեկույցում ուշադրություն է դարձվում 23 բանտարկված լրագրողների առողջական խնդիրների վրա, ինչպես նաև կատարվում են առաջարկություններ ահաբեկչության դեմ պայքարի և Թուրքիայի քրեական օրենսգրքի մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ:
Հաղորդվում է նաև, որ զեկույցը թարգմանվելու է անգլերեն և ուղարկվելու է Եվրոմիության ու Եվրախորհրդարանին, այնպես էլ տեղական հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |