Տարածաշրջան09:09, 31 Մայիս 2013
Թուրքիայի օդուժը հետախուզություն է իրականացնում Հյուսիսային Իրաքում

Թուրքիայի օդուժը քրդական զինյալ
ուժերի հետ քաշվելուց հետո առաջին անգամ Հյուսիսային Իրաքում հետախուզական թռիչք է
իրականացրել այն շրջաններում, որտեղ շատ են «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի հաղորդմամբ` մինչ այս վերջին անգամ հետախուզական թռիչք կատարվել էր
ապրիլի 26-27-ին:
Ծրագրային հետախուզական գործողությունը կատարվել է մեկ ամիս առաջ իրականացված հետախուզության կոորդինատներով:
Տարածաշրջանի ռազմական աղբյուրները հաղորդում են, որ մեկ ամիս ընդմիջումով
միևնույն կոորդինատներով հետախուզության իրականացումը կարող է
գնահատականներ տալ տարածքում ձևավորված կամ
էլ ձևավորման փուլում գտնվող հավանական տարբերությունների, փոփոխությունների
մասին:
Պարզ կդառնա` այն տարածքներում, որտեղ ՔԲԿ զինյալները առավել շատ են եղել, արդյոք
որևէ նոր շինություն, ապաստարան կամ էլ զինանոց կա, թե ոչ:
Ձեռք բերված նոր տեղեկությունները կուսումնասիրվեն Թուրքիայի Գլխավոր շտաբի
կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |