Տարածաշրջան14:28, 03 Հունիս 2013
«Anonymous»-ը կոտրում է Թուրքիայի կառավարական կայքերը (տեսանյութ)

Ըստ թուրքական «Ռադիքալ» լրատվական կայքի`«Anonymous» անվամբ
հաքերային խումբ գործի է
անցել Ստամբուլի Գեզի զբոսայգու
համար մղվող պայքարին աջակցելու նպատակով:
«Հաքտիվիստ» անվան տակ ներկայացող «Anonymous»-ի
ցանցահենները (հաքերներ) կոտրել են մի շարք կառավարական կայքեր`այդ թվում
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Հաքերները տարածում են ցուցարարների և ոստիկանների բախումները ներկայացնող մի
տեսանյութ, որտեղ ասվում է. «Բարև Թուրքիայի կառավարություն: Մենք «Anonymous»-ն ենք: Օրեր շարունակ սարսափով հետևում ենք բռնակալ
կառավարության դեմ ոտքի ելած մեր
խաղաղասեր եղբայների դեմ կիրառվող բռնությունները: Դուք նրանց դեմ կատարած հանցագործությունները
կոծկելու համար սոցիալական մեդիան և ձեր ժողովրդի այլ տեղեկատվության աղբյուրները
խիստ գրաքննության եք ենթարկում: Հիմա մենք էլ ձեզ «կփակենք».- ասված է ուղերձում:
Ըստ աղբյուրի` հաքերները կոտրել են արդեն տասնյակ կառավարական կայքեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |