Տարածաշրջան12:05, 03 Հունիս 2013
Էրդողանը Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ցույցերի համար մեղադրել է ծայրահեղական ուժերին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աֆրիկյան
երկրներ կատարելիք այցից առաջ այսօր Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում
լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել: Հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Վարչապետը, անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող
իրադարձություններին ասել է, որ դրանք ծայրահեղական շրջանակների կողմից
կազմակերպված գործողություններ են:
«Այս իրադարձությունները, նրանց ձեռքի գործն են, որոնք ընտրությունների ընթացքում
«Արդարություն և զարգացում» կուսակցությանը(ԱԶԿ-AKP) հաղթել չկարողացան և նրանց
չհաժողվեց ԱԶԿ-ին հանել ժողովրդավարական ուղուց: Նրանք թող
իմանան, որ 10 ամիս անց նորից ընտրություններ են, և այդ ժամանակ ազգս արժանի
պատասխանը կտա: Եթե մենք իսկապես որևէ հակաժողովրդավարական գործողություն անենք, ազգը մեզանից երես կթեքի: Սակայն այս ամենի համար հող նախապատրաստողները թող
իմանան , որ տիրող իրավիճակի համար ժողովուրդը նրանց անհրաժեշտ պատասխանը տալու է,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը նաև նշել է, որ այս իրադարձություններում մեծ է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP)
դերը:
Նշենք, որ արդեն 7-րդ
օրն է, որ Թուրքիայի բազմաթիվ
քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր` ընդդեմ Ստամբուլի Գեզի զբոսայգու ապամոնտաժումը ենթադրող
կառավարության նոր քաղաքաշինական ծրագրի: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |