Տարածաշրջան13:36, 03 Հունիս 2013
Թուրքիա. ուսանողները գրոհել են Էգեյան համալսարանի ռեկտորատի մասնաշենքը

Թուրքական «Ռադիկալ»
թերթի հաղորդմամբ` այսօր ժամը 11:00 –ի սահմաններում Իզմիրի Էգեյան
համալսարանի ճամբարում Թուրքիայի Գեզի զբոսայգու ցուցարարներին աջակցելու
նպատակով հավաքված նոտ 3.500 ուսանողներ քննությունները
հետաձգելու նպատակով շարժվել են դեպի համալսարանի ռեկտորատի մասնաշենք:
Քայլերթի ժամանակ նրանք «Կառավարության հրաժարականը»,
«Ռեկտոր հետաձգիր քննությունները» և այլ կարգախոսներն են վանկարկել, ինչպես նաև
ձեռքերում ունեցել են «Ժողովուրդը փողոցում է քննություն տալիս» վերնագրերով
ցուցանակներ: Հասնելով Ռեկտորատի շենքի այգու դռների մոտ` նրանք հանդիպել են
անվտանգության ծառայողների դիմադրությանը, սակայն անհամեմատ ավելի մեծաքանակ
լինելով ուսանողները կարողացել են բացել դռները և ներխուժել Ռեկտորատի շենքի բակ:
Տեղեկանալով, որ ռեկտորը շենքում չէ` ուսանողները պահանջել են որ ռեկտորը գա իրենց
հետ հանդիպման, այլապես նրանք ներս կմտնեն շենք:
Հաղորդվում է, որ այս պահին 3 հազար 5 հարյուրի հասնող
ուսանողները դեռ հերթապահում են ռեկտորատի շենքի մոտ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |