• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 13:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան21:08, 02 Հունիս 2013

Թուրքիայի ՆԳՆ. Զանգվածային անկարգությունների հետևանքով հասցված վնասը գնահատվում է 11 մլն դոլար

Թուրքիայի ՆԳՆ. Զանգվածային անկարգությունների հետևանքով հասցված վնասը գնահատվում է 11 մլն դոլար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, հանդես գալով այս օրերին Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ հայտարարությամբ, ասել է, որ մայիսի 28-ից մինչև այսօր Թուրքիայի 67 նահանգում  235 բողոքի ակցիա ակցիա է իրականացվել:

Նա նաև նշել է, որ այս դեպքերի առնչությամբ բերման է ենթարկվել 1700 ցուցարար, որոնց մի մասը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել:

«Իրավապահ մարմինները անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել են: Ներկայումս տարբեր նահանգներում 1700 հոգի բերման է ենթարկվել: Այս միջադեպերի հետևանքով վիրավորվել է 115 ոստիկան, իսկ 53 ցուցարար տարբեր աստիճանի վնասվացքներով գտնվում են հիվանդանոցներում»,-ասել է Գյուլերը:

Թուրք նախարարը նաև նշել է, որ այս դեպքերի հետևանքով վնասվել է 89 ոստիկանական և 42 անձնական մեքենա, ինչպես նաև 94 գրասենյակներ, խանութներ: Հարձակումներ են եղել կուսակցությունների գրասենյակների  և ոստիկանական բաժանմունքերի վրա: Ըստ նախարարի՝ նախնական հաշվարկներով զանգվածային անկարագությունների հետևանքով հասցված վնասը կազմում է մոտ 20 միլիոն լիրա (11մլն դոլար):
Նշենք, որ  արդեն 6 օր է, ինչ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր ընդդեմ կառավարության` Ստամբուլի Գեզի զբոսայգին ապամոնտաժելու վերաբերյալ որոշման: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}