Տարածաշրջան13:59, 03 Հունիս 2013
Ցուցարարները հրդեհել են Էրդողանի կուսակցության` Իզմիրում գտնվող գրասենյակը

Իզմիրում արդեն 3 օր է, ինչ շարունակվում են բողոքի ցույցեր անցկացվել: Մի խումբ ցուցարարներ իշխանություններին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վանկարկումերով երթ են անցկացրել:
«Զաման» պարբերականի տեղեկացմամբ` մի խումբ ցուցարարներ էլ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Կարշըքայա շրջանի մասնաճյուղի շենքի վրա դյուրավառ հեղուկի պարունակությամբ շշեր (մոլոտովյան կոկտեյլ) և քարեր են նետել: Արդյունքնում շենքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր շտապած հրշեջ
ծառայությունները մեկուսացրել են կրակը և մարել:
Հրդեհի հետևանքով մահացածներ չկան: Հարուցվել է քրեական
գործ, ոստիկանությունում միջադեպի առնչությամբ նյութեր են
պատրաստվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |